Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի իրավապահ մարմինները համատեղ գործողությասն արդյուքնում 18-ից 65 տարեկան 10 մարդու են ձերբակալել, որոնք Ֆրանսիայում բռնությունների կիրառմամբ ակցիաներ էին նախատեսում անցկացնել:
Նրանք Telegram-ի մեսենջերում քննարկել են նախապատրաստական աշխատաները, հաղորդում է dpa-ն՝ վկայակոչելով Փարիզի դատախազության աղբյուրին:
Դատախազությունը բոլորին ահաբեկչակչության դրդման եւ ահաբեկչական խմբավորման հետ առնչության մեջ է կասկածում:
Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել, եւս մեկը՝ Շվեյցարիայում, հաղորդումէ DW-ն:
Ձերբակալվածներից ոմանք ոստիկանությանը հայտնի էին իրենց արմատական հայացքներով:




























