Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրին ՊՆ-ին:

Հնդկաստանի արեւելյան Օրիս նահանգի Չանդիպուր հրաձգարանից երեքշաբթի հրթիռն արձակվել է:

 «Փորձնական արձակման ժամանակ իրականացվել են առաքելության առջեւ դրված բոլոր խնդիրները՝ մեկնարկից մինչեւ վերջին միլիմետրը՝ բարձրացնելով փորձարկմանը մասնակցող մեր գիտնականների վստահությունը», — նշվում է ՊՆ հաղորդագրությունում:

Հրթիռն ընդհանուր առմամբ օդում 50 րոպե է գտնվել՝ անցնելով 647 կմ:

Հրթիռը կարող է 100 մետր բարձրության վրա ըստ Մախի 0,7 արագությամբ թռչել:

Պաշտպանության նախարար Նիրմալա Սիթխարաման ողջունել է փորձարկումների հաջող ընթացքը: