Իսրայելում ՌՕՈՒ զանգվածային զորավարժությունները «Հզբոլաի» դեմ պայքարին են ուղղված: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քնեսեթի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ իսրայելական ավիացիան «հաջողությամբ իրականացնում է Իրանի կողմից Հզբոլաին զենքի եւ զինամթերքի մատակարարումները կանխելու խնդիրը»:

«Այդ իմաստով ինձ թվում է շատ լավ է, որ Ռուսաստանի եւ Իսրայելի մեր առաջնորդները այդ հարցում ընդհանուր լեզու են գտել: Ամեն դպեքում դրանից հետո մենք ռուսական կողմից որեւէ առարկություն չենք ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվայի եւ Իսրայելի միջեւ որոշակի պայմանավորվածություն կա:

Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծել է, որ այսպիսի զորավարժությունները թույլ կտան համակարգել Իսրայելի գործողություններն իր դաշնակիցների  հետ եւ որ դա նաեւ նպաստում է զինվորականների փորձի փոխանակմանը՝ նկատելով, որ իսրայելցի օդաչուներից սովորելու շատ բան կա: