«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկից հետո մեծ աշխատանք է կատարվել:Այս մասին նոյեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել է տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Ներկայումս, նրա խոսքով համակարգված քարոզչական մշակույթի ստեղծման խնդիր կա, որն օրինակ շաբաթօրյակների կազմակերպման միջոցով է անցկացվում:
«Մենք պետք է հասնենք նրան, հանրապետության բոլոր համայնքներում պարբերաբար աղբի վերամշակում անցկացվի: Նախարարն անձամբ մասնակցում է այդ գործընթացին: Իսկապես համակարգային մոտեցում գոյություն ունի»,- ասել է նա՝ բացատրելով, որ հարկավարո է նաեւ հասարակությանը համակարգել:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի անմիջական հսկողության ներքո «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովը կազմակերպել է 3 պետական շաբաթօրյակ:




























