ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ ամսին Փարիզում կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին, որին 100-ից ավել համաշխարհային առաջնորդներ կմասնակցեն, չեն հրավիրել, հաղորդում է AP-ն:

Գագաթաժողովը, որը նվիրված է 2015-ին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայանգրի տարեդարձին, տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ մասնակցության համար հրավիրատոսմը ԱՄՆ «դիավանագիտական մակարդակով» կուղարկվի:

«Մեկ մոլորակի գագաթաժողով» (One Planet Summit) անվանումով միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամերիկացի կլիմայագետ գիտնականների շրջանում հաղթողների անունները հայտնել, որոնց նա Ֆրանսիա էր հրավիրել հետազոտությունների անցկացման համար:

Նշենք, որ Թրամփը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայանգրից այս տարվա հունիսին ԱՄՆ դուրս գալու մասին էր հայտարարել: