Սեուլում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ:
Մասնակիցները պաստառներով եւ լոզունգներով իրենց բողոքն են արտահատել Հյուսիսային Կորեայի դեմ Թրամփի ագրեսիվ հռետորաբանությանը, հաղորդում է ABCnews-ը:
ԱՄՆ դեսպանատան մոտ հազարավոր ոստիկաններ շրջապատել են ցուցարարներին:
Հարավային Կորեայի Ազգային ոստիկանանական գործակալությունը հայտնել է, որ Թրամփի եռօրյա այցի ընթացքում անվտանգության ապահովման համար15 հազար ոստիկան է աշխատելու:
Եվս մեկ բողոքի ակցիա բուդդայական ոճով է անցկացվել: Դրա մասնակիցները դանդաղ խոնարհվել են՝ խաղաղության կոչ անելով: Նրանք նախատեսել են 7 ժամ շարունակ խոնարհվել, սակայն ոստիկանությունը ուժի գործադրմամբ դադարեցրել է ակցիան:
Միաժամանակ Թրամփի աջակցության ակցիա է անցկացվել: 1000-ից ավել մասնակիցներ Թրամփի շքախմբի անցնելու ժամանակ ամերիկյան դրոշներ են ծածանել:


























