Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այսօր՝ նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայության» ծրագրի շրջանակում կազմակերպված «Մենք» եւ «Ալիսան» ներառական պարային բեմադրությունները, որը Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումներից մեկն էր։
ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնի փոխանցմամբ, նպատակը հաշմանդամություն ունեցող պարողների ինտեգրումն է, «բեմադրության առաջին մասը ներկայացնում է, թե կյանքում ինչպես ենք մենք պայքարում, իսկ երկրորդ մասը՝ «Ալիսան հարաշքների աշխարհում» բեմադրությունն է»:
«Ներառական կրթությունը հատկապես կարեւորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից։ Բոլորովին վերջերս Հայաստան էին ժամանել հաշմանդամություն ունեցող անձանց ամերիկյան պատվիրակությունը, որը եկել էր ներառական կրթության հարցերով հայ կոլեգաների հետ համագորշակցելու, ինչպես նաեւ դրան նախորդել էրմ հայ ուսուցիչների պատվիրակության այցը ԱՄՆ ներառական կրթության ոլորտում ամերիկյան փորձին ծանոթանալու նպատակով»,-պատմեց նա։
«Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի խոսքով, թատրոնում սահմանափակ կարողությունները ընդհանրապես հարաբերական են, մադիկ ունեն անսահմանափակ կարողություններ։ «Օրինակ, երբ թատրոնում մի կատարող բարձրահասակ է, մյուսները համեմատաբար ցածրահասակ, ուրեմն ցածրահասակները սահմանափակ կարողություններ ունե՞ն, իհարկե ոչ: Մեր պարային բեմադրման յուրահատուկ փորձ ունենք: Մենք բեմադրում ենք ոչ թե պարը երաժշտության հիման վրա, այլ հակառակը, շարժումների հիման վրա մենք ընտրում ենք երաժշտություն»,-նշեց նա:
Նկատենք, որ ի տարբերություն շատ երկրների, որոնք դիվանագիտական հարաբերությունների տարեդարձերի տոնումը նախընտրում են սկսել եւ ավարտել մեկ օրում կամ մեկ երեկոյի շրջանակներում, ապա ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի դեպքում մեկ շաբաթ կամ մեկ ամիս տեւող մշակութային եւ կրթական միջոցառումների միջոցով տոնելու տարբերակն է ընտրված։




























