Նախկին ԽՍՀՄ երկրներում տարատեսակ մեկնաբանություններն ու կենսաբանական լաբորատորիաների թեմայի շրջանառումը երբեմն իրականությունից ավելի հեռուն են գնում։ Այդպիսի կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am –ի խնդրանքով մեկնաբանելով կենսաբանական լաբորատորիաների գոյության մասին պարբերաբար բարձրացվող հարցը։ 

«Թեման, իսկապես, հետաքրքիր է եւ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Սակայն առաջին հայացքից երեւում են տարբեր պնդումներում հակասությունները։ Մեկ լաբորատորիաները «հայտնվում են» մի երկրում, մեկ  «տեղափոխվում են մեկ ուրիշ պետություն»։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ ամերիկյան հետքն է թվում, որը «հեղաշրջման» է տանելու», - նշել է փորձագետը։ Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ իրենց եզրահանգումներում փորձագետները հաճախ են իրականությունից հեռանում։

Լաբորատորիաների թեման վաղուց է շրջանառվում։ Այսպես, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ավելի վաղ արդեն մեկնաբանել էր այդ հարցը։ Օրերս թեման շարունակվել է ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում։