Նյու Յորքի նոր քաղաքապետը դարձյալ Բիլ դե Բլազիոն է՝ Չե Գեւարայի երկրպագուն, նախկին լեսբուհու ամուսինը, իդեալիստը եւ առաջին դեմոկրատ, որը վերջին 32 տարիների ընթացքում անընդմեջ երկրորդ ժամկետում վերընտրվել է:

Աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքապետերից մեկը (196 սմ), 52-ամյա դե Բլազիոն խոստացել է Նյու Յորքն Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը դարձնել:

 

 

«Պետք է հիշենք, որ մենք ներգաղթյալների քաղաք ու երկիր ենք: Մենք չենք թողնի նրան, ով վերջերս է եկել մեզ մոտ: Այո , ոչ բոլոր եկվորներն են սպասված այստեղ, բայց քանի որ մենք բոլորս այստեղ ներգաղթյալներն ենք, ապա նրանք էլ են մեր հասարակության մասը», - ընտրությունների արդյունքներից հետո ասել է նա:

Ի՞նչ է հայտնի Մեծ Խնձորի քաղաքապետի մասին

Քաղաքապետին դժվար է որեւէ բանում մեղադրել. նա խոշոր պաշտոններ չի զբաղեցրել եւ ներգրաված չի եղել քաղաքական սկանդալներում: Դրա համար նախընտրական արշավի ժամանակ նշվել է միայն երիտասարդ տարիներին մարքսիսզմի եւ ձախ գաղափարի նկատմամբ համակրանքը: Հավանաբար, դա ժառանգական է:

Երկրոդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ծնողներին կոմունիստներին համակերլու մեջ են կասկածել, քանի որ նրանք սիրում էին ԽՍՀՄ եորաժիշտների համերգներին գնալ:

Իշխանությունների հետապնդումները ազդել են ամուսինների կյանքի եւ հարաբերությունների վրա, նրանք սկսել են հարբել, իսկ հետո բաժանվել են:

Բիլը սովորել է Նյու Յորքի լավագույն համալսարաններում՝ ուսումնասիրելով Լատինական Ամերիկյաի երկրների քաղաքականությունը եւ միջազգայհին հարաբերությունները: Լատինական Ամերիկյաի հանդեպ սերը Բիլը պահպանել է ողջ կյանքի ընթացքում. անգամ մեղրամիսը, չնայած պետական արգելքին, Կուբայում է անցկացրել:

Յուրահատուկ սիրո պատմություն

80-ականների վերջում Բիլը որպես ակտիվիստ միանում է Նյու Յորքի պատմության մեջ առաջին սեւամորթ քաղաքապետ Դեվիդ Դինկինսի նախընտրական արշավին:

Նույն ընտրական շտաբում աշխատել է նաեւ վառ եւ խորհրդավոր մի կին՝ Շիրլեյն Մաքրեյը:

Դպրոցում նա անդամակցել է Combahee River Collective արմատական սեւամորթ ֆեմինիստ լեսբուհիների խմբին եւ մինչ Բիլի հետ հանդիպումն այդպես էլ մտածել է իր մասին:

 «Այն որ ես լեսբուհի եմ, երբեք կասկածի տակ չի դրվել», — ասել է Նյու Յորքի առաջին լեդին:

Սակայն Բիլն այդ մասին չի իմացել: Իսկ երբ իմացել է Շիրլեյնը նրան ասել է. «Թույլ մի տուր, որ դա խանգարի մեզ». Շուտով նրանք ամուսնացել են եւ երկու երեխա ունեցել:

Առաջին ժամկետի ձեռքբերումները

Ընտրվելուց երկու տարի անց Նյու Յորքում աշխատատեղերի թիվը հասել է մինչեւ ռեկորդային 4,2մլն-ի:

Քաղաքապետն ակտիվորեն տներ եւ գրասենյակային շենքեր է կառուցում, զարգացնում է քաղաքի ենթակառուցվածքը եւ զբոսաշրջիկների համար սպասարկումը բարելավում: Բլազիոն յուրահատուկ աջակցություն ունի քաղաքի սեւամորթ հատվածի կողմից: Այդ ընտրողների շրջանում նրա վարկանիշը 75 տոկոսի է հասնում:

RTVI-ի, The Village-ի, ForumDaily-ի նյութերի հիման վրա: