Ֆրանսիայի դատարանի որոշումը ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների եւ մեկ ծրագրի լրագրողների համար նշանակություն ուներ, քանի որ տեսականորեն, հայցվորների հայցը բավարարելով, Ֆրանսիայի դատարաններում այլ երկրների իշխանությունների կողմից բազմաթիվ հայցադիմնումներ կհայտնվեին, որոնց քաղաքականությունը երբեւէ ֆրանսիական լրատվամիջոցները քննադատել են: Այս մասին գրում է «Նովայա գազետան»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Նանտերի դատարանը Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ հայցն անընդունելի համարեց, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքն է, իսկ մամուլի մասին օրենքում չկա «դիֆամացիա» հասկացությունը, եւ երկրոդ՝ «Ֆրանսիայի քրեական իրավունքը պետություններին որպես քաղաքացիական հայցվոր հանդես գալու հնարավորությունը չի նախատեսում»:

 «Նովայա գազետան» նշում է, որ փաստացի առաջին անգամ Ֆրանսիայի պատմության մեջ արտասահմանյան պետությունը ֆրանսիացի լրագրողների դեմ դատարան է դիմել:

Ադրբեջանի իշխանությունները որոշել էին ֆրանսիական հեռուստաեթերում հնչած «բռնապետություն», «բռնապետ», «բռնակալ», «աշխարհի ամենադաժան բռնապետութւուններից մեկը» վիճարկել եւ լրագրողներին զրպարտության մեջ էին մեղադրել: Այս արտահայտությունները հնչել էին «Cash Investigation» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել է France 2 պետական հեռուստաալիքով:

Հաղորդման շրջանակներում «Իմ նախագահը գործուղման մեջ» անվանումով 2 ժամ տեւողությամբ հետաքննական ֆիլմ է ցուցադրվել:

Հետաքննության սյուժեն ներկայացնում է թե կուլիսների հետեւում ինչ հարաբերություններ ունեն ֆրանսիացի քաղաքական գործիչները Ադրբեջանի եւ Ղազախստանի իշխանությունների հետ: Ֆիլմի առաջին մասը սկսվում է 2014 թվականի մայիսիյ 11-ին Ֆրանսուա Օլանդի՝ Բաքու կատարած առաջին այցից: Հետաքննության հեղինակներ Լորան Ռիշարը, Էլիզ Լյուսեն եւ ուրիշները մի քանի անգամ Իլհամ Ալիեւի ռեժիմը բռնապետական են անվանում եւ հայտարարում են այն նմասին, որ  «ամերիկյան Պետդեպարտամենտի դիվանագիտական նամակագրության մեջ» Իլհամ Ալիեւը նկարագրված է որպես «կնքահայր, որը երկիրը ղեկավարում է Կոռլեոնեի մեթոդներով»:

Ադրբեջանական կողմի պատասխանը չուշացավ. ֆիլմի ցուցադրությունից երկու օր անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի շահերը ներկայացնող ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Պարդոնը զրպարտության մասին հայց պատրաստեց:

Լրագրողներին դատարանում պաշտպանում էր

 «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը:

Ադրբեջանբի իշխանութւյունների օգտին վկայություն են տվել մի քանի ֆրանսիացի քաղաքական գործիչներ, մասնավորապես նախկին սենատոր Անդրե Վիլյեն եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժան Ֆրանսուա Մանսելը, որոնք Ադրբեջանի կողմից մասնակի ֆիանսավորվող Ադրբեջանի ընկերներ ասոցիացիայի անմդամներ են (Տեղեկությունը՝ Le Nouvel Observateur-ի):

 RFI-ի տվյալներով՝ ասոցիացիան հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիեւ հիմնադրամից:

Առաջին դատական նիստի օրը՝ 2017-ի սեպտեմբերի 5-ին, եվրոպական մի շարք լրատվամիջոցներում (այդ թվում le Monde-ում) Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի ուսումնասիրության կենտրոնի(OCCRP) ՝ Ադրբեջանի մասին հետաքննության տվյալներն են հրապարակվել:

«2012-ից 2014 թվականներին Ադրբեջանում լրագրողների եւ ակտիվիստների զանգվածային կալանավորումների ֆոնին իշխող էլիտայի ներկայացուցիչները գաղտնի «սեւ դրամարկղ» են օգտագործել՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառքներ տալու եւ փողերի լվացման համար, — նշվում է OCCRP-ի ուսումնասիրության մեջ, — Մեծ Բրիտանիայում Ադրբեջաննի իշխանությունները 2,9 մլրդ դոլարի լվացման համար  կեղծ ընկերություններ են օգտագործել: Այդ գումարներով կաշառվում էին ԵՄ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք արգելափակում էին նախկին խորհրդային երկրում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձեւերը»:

«Cash Investigation»-ի լրագրողները հետաքննության բոլոր հերոսներին հարցեր են ուղղել :

Ամենահուզիչ կերպարը Կոնյակի քաղաքապետ Միշել Գուրինշասն է դարձել, որը քաղաքում ադրբեջանական փողերով լյուքս հյուրանոց է կառուցել:

Նայելով տեսախցիկին՝ քաղաքապետը վախվորած խոստովանել է, որ Ադրբեջանից նվերներ է ստացել, մասնավորապես՝ խավիար եւ գորգ:

Լրագրողի առաջարկը՝ գորգը փոձաքննության հանձնել, քաղաքապետը չի կարողացել մերժել: Փորձաքննությունը գորգը 6-8 հազար եվրո է գնահատել, քաղաքպետն ընդունել է իր սխալը եւ խոստացել է նվերը Կոնյակի բնակիչների տնօրինմանը հանձնել:

Դատարանը մերժել է նաեւ լրագրող Լորան Ռիշարի հայցը, որով նա Ադրբեջանից «ոչ իրավաչափ» հայցի համար 5 հազար եվրոյի փոխահատուցում է պահանջել: