Եվրոպայում ՆԱՏՕ գործողությունների կառավարման եւ ծրագրավորման 2 նոր կենտրոն կստեղծվի: Դրանցից մեկը եվրոպական աշխարհամաասում զորքերի եւ սպառազինությունների տեղակայման համար պատասխանատու կլինի, մյուսը՝ Ատլանտյան օվկիանոսում ռազմածովային ուժերի գործողությունների համար:

Այս մասյին նոյեմբերի 8-ին Բրյուսելում ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ են պայմանավորվել:

Դրանով ՆԱՏՕ-ն արձագանքել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, հաղորդում է AFP-ն:

Կենտրոնների տեղակայման վայրը դեռ հայտնի չէ: Վերջնական մանրամասները պետք է քննարկվեն նախարարների փետրվարյան հանդիպման ժամանակ:

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ԵՄ տրանսպորտային ենթակառուցվածքը պետք է ռազմական պահանջներին համապատասխանի: Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվի ինչպես ԵՄ ղեկավարութունը, այնպես էլ ազգային կառավարությունները եւ մասնավոր ձեռնարկատերերը: