Բուրյաթիայում էնտուզիաստները աղբանոցներում Լենինի արձանները փնտրում եւ գյուղերում ու քաղաքներում կագնեցնում են, հաղորդում է «ՄԿ-Բուրյատիան»:

Խանդավառությունը վարակիչ է դարձել: Գործին մասնակից են դարձել հայկական եւ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները:

Ըստ պարբերականի՝ «ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները օգնել են Օրեշկովի անվան այգում Լենինի արձանը վերականգնել»:

Հայկական սփյուռքն էլ որոշել է վերականգնել գյուղերից մեկի հրապարակի Լենինի հուշարձանը:

«Այսինքն գործում ներրգրաված մարդկանց թիվը՝ անկախ տարիքից, ազգությունից, քաղաքական համոզմունքներից, ժամանակի ընթացքում միայն աճում է», - եզրափակում է հոդվածի հեղինակը: