Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած երեք անկուսակցականներ որոշել են հանրապետական դառնալ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ նիստում ամփոփել են նոյեմբերի 5-ի ՀՀԿ մասնակցության արդյունքները։ «Կուսակցությունը դրական է գնահատում մասնակցությունը, թեկնածուների արդյունքները։
52 համայնքներից 39-ում ՀՀԿ-ն հաղթել է, եւս երեք անկուսակցականներ, որոնք հաղթանակ են տարել, ցանկություն են հայտնել անդամագրվել ՀՀԿ-ին։ Սա բավական պարտավորեցնող է»,- ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ներքաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարն է, ամենամեծ ներգրավվածությունն ունի համայնքներում։ «Հուսով ենք, որ կուսակցությունը կշարունակի դիրքերի ամրապնդումը»,- նշել է նա։




























