Վան Գոգի «Ձիթենու ծառեր» նկարում ներկի շերտի տակ «թաքնված» ծղրիդ են գտել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Նելսոն Ատկինսի թանգարանի կայքին:
Թանգարանի հսկիչները 1898 թվականի նկարում գտել են փոքրիկ ծղրիդի, որն ավելի քան 100 տարի այնտեղ է գտնվել:
Ըստ թանգարանի՝ ծղրիդին կարելի է միայն մանրադիտակով տեսնել:
«Բաց երկնիք տակ նկարված նկարի տակ միջատ կամ բույս գտնելը բավական սովորական երեւույթ է», — նշել է թանգարանի աշխատակցուհին:
Նշենք, որ նկարը Նյու Յորքի ժամանակակից թանգարանի մշտական ցուցադրությունում է:




























