Աֆղանստանը ռուսական ինքնաթիռների կարիքն այլեւ չունի: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թարիք Շախ Բահրամին, հաղորդում է Lenta.ru-ն:
«Այժմ մենք ՆԱՏՕ երկրների արտադրության ինքնաթիռներ ենք ստանում, ռուսական ինքնաթիռների կարիքն այլեւ չունենք»,- ասել է նա:
Ապագայում նախատեսվում է աֆղանցի զինվորականներին ամերիկյան Sikorsky UH-60 Black Hawk-ը տրամադրել:
Ռուսաստանն այլեւս չի կարողանում Աֆղանստանին մատակարաված տեխնիկան սպասարկել ՌԴ դեմ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով՝ ՌԴ-ին Ղրիմի միացումից եւ Դոնբասում զինված հակամարտության մեկնարկից հետո: Բացի այդ, ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը արգելված է:



























