«Նրա մեջ շատ դևեր ու շատ ատելություն կար»,- պատմել է 25-ամյա Տեսսա Բրենամանը՝ CBS –ին տված հարցազրույցում։ Տեխասյան հրաձիգ Դևին Քելլիի նախկին կինը պատմել է, որ նա դաժան էր վարվում իր հետ ու բռնանում իր վրա, նաև սպառնում էր սպանել նրան ու նրա ամբողջ ընտանիքին, փոխանցում է BBC-ն։

2013-ին դատարանն ընդունել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի նախկին օդաչուն ծեծում, խեղդում ու ոտքերով հարվածում էր Բրենամանին, նաև կոտրել էր նրա փոքրիկ որդու գանգը։ Արդյունքում նա մեկ տարի է անցկացրել ռազմական բանտում ու հեռացվել ռազմաօդային ուժերից։

Մի անգամ Դևինը սպառնացել էր սպանել կնոջը՝ արագության գերազանցման համար տուգանվելու համար, պատմել է Բրենամանը հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Քելին նոյեմբերի 5-ին Տեխասի Սազերլենդ Սփրինգս ավանի եկեղեցում 26 մարդու էր սպանել, նաև վիրավորել ևս 20-ին։ Դրանից հետո նա ինքնասպան էր եղել։

Քելիին արգելել էին ձեռք բերել ու պահել հրազեն այն բանից հետո երբ նա դատվել էր ընտանեկան բռնության համար։ Սակայն նրա դատվածությունը ազգային տեղեկատվական բազայում չէր ընդգրկվել, պարզաբանել էին ԱՄՆ ՌՕՈՒ-ում Տեխասում տեղի ունեցած հրաձգությունից հետո։

Թեխասի սպանդը նահանգի պատմության մեջ սպանությունների թվով ամենազանգվածայինն է (ֆոտո) 

Թրամփ․ Զենքի վաճառքի հսկողության խստացումը կարող էր ավելի մեծաքանակ զոհերի հանգեցնել Տեխասի եկեղեցում