Հայաստանը 2013-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելով չորս տարի կորցրեց: Այս մասին նոյմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն, ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը վաղուց կարող էր ԵՄ հետ այդպիսի պայմանագիր ստորագրել եւ չորս տարի չսպասել:

«Մեր գնահատականներով՝ այդ 4 տարվա ընթացում Հայաստանը տարբեր ոլորտներում հետընթաց է ապրել», -ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ պայմանագրի ստորագրման նախապատրաստման փուլում հաջողվել է առաջընթացի հասնել:

Ըստ նրա՝ Արեւելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը ամենամեծ հաջողություններն է գրանցել եւ բոլորից լավ է կատարել իր առջեւ դրված խնդիրները:

Այդ կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանը Ադրբեջանից եւ Բելառուսից լավ իմաստով տարբերվում է: