Բեռլինում ավտոմեքենայով անհայտ անձը փորձել է մայթին կանգնած մարդկանց խմբի վրա քշել: Spiegel online- ի հաղորդմամբ՝ ոչ ոք չի տուժել, անցորդները հասցրել են  մի կողմ անցնել:

Դեպքը տեղի է  ունեցել նախորդ գիշեր մայրաքաղաքի Ռայնիքենդորֆ շրջանում:

Ավտոմեքենան անցել է մայթով, բախվել այնտեղ կագնած մոտոցիկլետին եւ անհետացել դեպքի վայրից: Դիտավորյալ է մեքենան բախվել, թե անշգուշությմաբ դուրս է եկել երթեւեկելի գոտուց, դեռ հայտնի չէ, նշել են Բեռլինի ՆԳՆ-ում:

Իրավապահ մարմինները պարզել են, որ ավտոմեքենան մարոկական արմատներով տղամարդը վարձույթից է վերցրել: Քննություն է կատարվում: