Ծովի եւ մթնոլորտի հետազոտման ինստիտուտի կենսաբանները, որոնք աշխատում էին Ալհարվիի ափեզրին, բռնել են նախապատմական շնաձուկ, փոխանցում է «Մոյա պլանետան»:

Զարմանքի առարկան, որը հայտնի է որպես անձրեւանոցակիր շնաձուկ, երկրի վրա ապրում է արդեն 80 միլիոն տարի, կենդանի օրգանիզմների հնագույն տեսակներից է եւ դինոզավրերի ժամանակակիցը: Այն վատ է ուսումնասիրված, բայց նրա 300 ատամները կարող են ցկեանս տպավորել հատկապես զգայուն հանդիսատեսին:

Զավեշտալի է, որ գիտնականները անձրեւանոցակրին բռնել են «ձկնորսությամբ զբաղվելու ժամանակ անցանկալի որսի նվազեցման» նախագծի շուրջ աշխատելու ժամանակ: Նրանց ցանցն էր ընկել 1.5 մետր երկարությամբ արու շնաձուկ:

Այս կենդանու սարսափելի տեսքը դեռ արյունռուշտության նշան չէ։ Շնաձուկը մարդու  համար վտանգավոր չէ։