Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ Տոկիոյին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման  համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աբեն իր հերթին Ցզինպինին առաջարկել է հնարավորինս արագ պետական այցեր փոխանակել։

«Առաջարկում եմ հարմար պահի կազմակերպել իմ այցը Չինաստան, եւ Ձեզ էլ այցելել Ճապոնիա հնարավորինս արագ»,- ասել  նա Վիետնամում։

Սի  Ցզինպինը խոստացել է քննարկել այդ առաջարկությունը։ Կողմերը նաեւ պայմանավորվել են բարձր մակարդակով եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ճապոնիայի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ։ Այդ հանդիպումը պետք է կայանար դեռ անցյալ տարի, սակայն հետաձգվել էր քաղաքական անկայունության պատճառով։

Կողմերը պայմանավորվել են նաեւ սերտորեն համագործակցել Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի խնդրի շուրջ։