ԱՄՆ Շառլոթ քաղաքի ոստիկանությունը կալանավորել է Դուգլասի միջազգային օդանավակայանի ավիադիսպետչերին ինքնաշեն ռումբ գնելու համար, հայտնում է NBC-ն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 30-ամյա Փոլ Դանդանը ռումբը ստացել էր հարեւանից, որն այն պատրաստել էր եւ մտադիր էր օգտագործել անձամբ, սակայն հետո մտափոխվել էր եւ այն Դանդանին էր տվել։
Ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդուն էլ եւ մեղադրանք ներկայացրել զանգվածային ոչնչացման զենք պատրաստելու, ձեռք բերելու եւ տեղափոխելու մեջ։
Հանցագործների դրդապատճառները հայտնի չեն։ Քննությանը միացել են ՀԴԲ գործակալները։



























