Metropolitan Transportation Authority (MTA) ընկերությունը որոշել  է Նյու Յորքի մետրոյում հայտարարությունները գենդերային առումով չեզոք դարձնել, հայտնում է CBS-ն։

Համաձայն նորամուծության՝ «տիկնայք եւ պարոնայք» դիմելաձեւի փոխարեն՝ մետրոյում ուղեկցորդները կօգտագործեն հետեւյալ ձեւակերպումները՝ «ուղեւորներ», «բոլորը», «ռայդերներ»։

Գենդերային առումով չեզոք դիմելաձեւերը կօգտագործեն գնացքների ուշացման պատճառները հայտարարելիս, ուղեւորներին ողջունելիս եւ շնորհավորական խոսքում։