ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է ձգտում բարեկամանալու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ եւ հույս է հայտնել, որ դա երբեւէ իրեն կհաջողվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչու է Կիմ Չեն Ընը որոշել ինձ վիրավորել՝ «ծեր» անվանելով, մինչդեռ ես երբեք նրան չէի անվանի «փոքրիկ եւ գեր»: Ես այնպես եմ ձգտում նրա ընկերը դառնալուն, եւ հնարավոր է՝ դա մի օր կպատահի»,- հայտնել է նա իր Twitter-ում:

Ավելի վաղ 2 երկրների ղեկավարները մեկը մյուսի մասին վիրավորական արտահայտություններով էին հանդես եկել: ՄԱԿ ամբիոնում ելույթ ունենալիս Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին անվանել էր հրթիռ-մարդ, որն ինքնասպանի առաքելություն է կատարում»: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնալիք ներկայացնի, կկործանվի:

Կիմ Չեն Ընն իր հերթին ՄԱԿ-ում Թրամփի ելույթն անվանել էր «խելացնոր զառանցանք», իսկ իրեն ԱՄՆ նախագահին՝ «ծեր մարազմատիկ»՝ խոստանալով «պատմության մեջ ամենախիստ հակամիջոցներն ընդունել»: