Ուկրաինայի «Նոր ուժերի ռուխ», Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նոյեմբերի 19-ին Կիեւում Սահմանադրության հրապարակում ժողովրդական վեչե կանցկացնի: Համապատասխան հայտարարությունը նա կատարել է, այպես կոչված, «Վրդովվածների երթի» ժամանակ, որն այսօր ընթանում էր Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, փոխանցում է 112 ua-ն:
Նրա խոսքով՝ ժողովրդական վեչեները կանցկացվեն մինչեւ դեկտեմբերի 3-ը ամեն կիրակի Գերագույն ռադայի շենքի մոտ:
Սաակաշվիլին ընդգծել է, որ եթե իշխանությունները դեկտեմբերի 3-ին չկատարեն Ռադայի մոտ բողոքողների պահանջները (պատգամավորական անձեռնմխելիության վերացում, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ընտրական համակարգի փոփոխություն, իսկ նոյեմբերի 7-ից՝ նաեւ նախագահի իմփիչմենթի օրենքի մշակում), ապա հաջորդ քայլը կլինի նախագահի եւ ամբողջ իշխանության ժողովրդական իմփիչմենթի ընթացակարգերի մեկնարկը:
Ինչպես հաղորդվել էր, Կիեւի կենտրոնում ընթացող «Վրդովվածների երթին» մասնակցել է մոտ 500 մարդ, որոնց ուղեկցել է մոտ 300 ոստիկան: Իրավակարգի խախտումներ չեն եղել:




























