Արդեն 17 ամսականում երեխաները հասկանում են, թե ով է տանը գլխավորը, կարծում են գիտնականները, փոխանցում է Cognition ամսագիրը։
Հետազոտության ընթացքում 80 ծծկեր երեխաներ 6 անգամ դիտել են տեսանյութը, որում տիկնիկները փորձում են տիրանալ աթոռին։ Արդյունքում դա զբաղեցնում է տիկնիկներից մեկը, իսկ մյուսը նստում է նրա կողքի արկղի վրա։ Իսկ դրանից հետո նրանց ցույց են տվել տեսանյութ, որում հաղորդավարը տիկնիկերին կոնստրուկտորի մասնիկներ է բաժանել։
Երեխաները երկար են ուսումնասիրում այն, ինչը նրանց համար անսպասելի է։ Այս դեպքում նրանք երկար ժամանակ են հատկացրել այն տեսանյութին, որում տիկնիկները կամ հավասար քանակությամբ դետալներ են ստացել կամ նրանցից մեկին ավելի շատ դետալներ են տվել։
Այդ օրինակով ուսումնասիրելով ընտանիքի անդամների վարքը եւ նրանց միջեւ ռեսուրսների բաշխումը՝ երեխաները կարող են պարզել, թե ով է ընտանիքում գլխավորը, կարծում են հետազոտողները։




























