Airbus ֆրանսիական ավիաընկերությունը ստացել է իր պատմության մեջ ամենախոշոր պատվերը։ Այն А320 ընտանիքի միջին հեռահարության 430 օդանավ կմատակարարի 4 բյուջետային ավիաընկերությունների՝ ամերիկյան Frontier Airlines–ին, չիլիական JetSMART–ին, մեքսիկական Volaris–ին եւ հունգարական Wizz Air–ին, հաղորդում է DW–ն։
Մոտ 50 մլրդ դոլար արժողությամբ գործարքը կիրականացվի Indigo Partners ներդրումային ֆոնդի միջոցով, որը վերահսկում է կամ մասնաբաժիններ ունի այդ ավիաընկերություններում։ Կողմերը պայմանգիրը ստորագրել են Դուբայում օդատիեզերական ցուցահանդեսի ժամանակ։
«Airbus ընտանիքի A320 օդանավերի արդեն առկա պատվերների հետ համաձայնագիրը հետ Indigo Partners–ին կդարձնի աշխարհում Airbus նեղ ֆյուզելյաժային օդանավերի խոշորագույն պատվիրատուն»,– ասված է ընկերության հաղորդագրության մեջ։




























