ԵՄ-ն կարող է Չեխիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի դեմ իրավական միջոցներ ձեռնարկել, եթե նրանք շարունակեն հրաժարվել ներկայումս Հունաստանում եւ Իտալիայում գտնվող փախստականներին ընդունելուց: Այս մասին հայտարարել է ԵՄ միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, հաղորդում է AP-ն:
«Հուսով եմ, որ Չեխիան, Լեհաստանը եւ Հունգարիան կօգտվեն հնարավորությունից, կվերանայեն իրենց դիրքորոշումները եւ կսկսեն փախստականներին տեղավորել», - ասել է նա՝ հավելելով, որ այդ խախտումները շարունակվում են, եւ եթե իրավիճակը չփոխվի, Եվրոպական հանձնաժողովը հետագա քայլերը ձեռնարկելու լիազորություններ ունի:
Ավելի քան երկու տարի անց,երբ փախստականների հանդեպ քվոտաներ են ընդունվել, Չեխիան ընդամենը 12 մարդ է ընդունել, իսկ Հունգարիան եւ Լեհաստանը ոչ մեկի չեն ընդունել:




























