Պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնող կտրուկ, ցավալի բարեփոխումներ կատարել, ուշադրություն դարձնել որակին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային Ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«2018 թ. մենք 0.2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, իսկ 2018թ. արդեն 4.3 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում: Բյուջեն նաեւ արտաքին պարտքատնտեսական առումով, փոքր, բայց այն նվազեցնելու նպատակադրում ունի: Բյուջեն նախորդ տարվա համեմատ շուրջ 100 մլդ դրամով աճելու է, ինձ համար, սակայն, շատ ավելի բնութագրական ցուցնիշ է ընթացիկ եւ կապիտալ ծախսերի հարաբերակցությունը»,-ասաց նա:

Պագամավորի խոսքով, բյուջեի քննարկման ժամանակ շահարկում են սոցիալական խնդիրները, նրա խոսքով, բնական է, եթե նպատակը քննադատելն է, ապա պատճառներ միշտ կգտնվեն. «Ինձ համար գոնե տեսանելի է, որ բարեփոխումներն ընթացքի մեջ են, գերխնդիր է կառավարման միջոցները, առկա սուղ միջոցները նպատակային ծախսելը»:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին: