ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունների հնարավորություն կստեղծվի, եթե Փհենյանը դադարեցնի իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի փորձարկումը եւ մշակումը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է Reuters- ը:
«Եթե նրանք (Փհենյան) դադարեցնեն փորձարկումները, զենքի զարգացումը եւ արտահանումը, ապա բանակցությունների հնարավորություն կստեղծվի», - լրագրողներին ասել է Մաթիսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները ուշադիր հետեւել են, թե ինչու վերջերս Փհենյանի կողմից հրթիռների փորձարկում չի եղել, բայց հրաժարվել է հայտնել հնարավոր պատճառները:




























