Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով նախատեսում է Քրեական օրենսգրքում  պատիժ սահմանել  Ռուսաստանում արգելված ապրանքների ներմուծման եւ վաճառքի համար:

Օրինագծին կից բացատրական նյութում Ֆինանսների նախարարությունը նշում է, որ «հատուկ նշանակություն ունի անբարեխիղճ անձանց պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը համապատասխան արգելքների եւ սահմանափակումների պահպանմանը չհետեւելու համար», գրում է «Կոմերսանտը»:

Ֆինանսների նախարարության կողմից պատրաստված փոփոխությունները ընդլայնում են մաքսանենգության վերաբերյալ հոդված 226.1-ը: Օրինակ, 3-7 տարվա ազատազրկմամ եւ մինչեւ 1 մլն ռուբլի տուգանքի չափով  առաջարկվում է պատժել ոչ միայն Ռուսաստանում ուժեղ ազդեցություն ունեցող նյութերի, միջուկային թափոնների եւ թույների ներկրման համար, այլեւ «ապրանքների տեղափոխման համար, որոնց Ռուսաստանի Դաշնություն ներկրման կամ արտահանման նկատմամբ սահմանափակումներ են  սահմանված »: Ֆինանսական գերատեսչությունն առաջարկում է առանձին-առանձին որոշել ներմուծվող ապրանքների ծավալը, եթե դրանց արժեքը գերազանցում է 1 մլն ռուբլին, ապա դա կարող է դառնալ ծանրացուցիչ հանգամանք: