ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Զիմբաբվեում քաղաքական բոլոր տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով՝ այդ երկրի Սահմանադրության շրջանակներում:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Աֆրիկայի Հարավի զարգացման համայնքի՝ իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը: Անտոնիո Գուտերեշը հետեւում է իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում`Աֆրիկյան Միության Հանձնաժողովի ղեկավարի եւ տարածաշրջանային ղեկավարների հետ շփումների միջոցով:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ հանձնառությունը Զիմբաբվեի ժողովրդավարական ինստիտուտների պահպանման հարցում:




























