London Block Exchange (LBX) բրիտանական ստարտափը, որը ստեղծվել է  Credit Suisse բանկի նախկին աշխատակցի կողմից, հայտարարել է նոր դեբետային քարտերի թողարկման մասին, որոնք մարդկանց կրիպտոարժույթով վճարելու հնարավորություն կստեղծեն, հաղորդում է Business Insider-ը:

Dragoncard անվանումը ստացած քարտի թողարկմամբ կզբաղվի  Wavecrest ընկերությունը, իսկ քարտը  Visa վճարային համակարգով կաշխատի:
Փոխանակման համար LBX բորսայում վճարը 0,5 տոկոս կկազմի, իսկ քարտը ցանկացողների համար 20 ֆունտ կարժենա: