ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարեւոր քայլ է կատարել հարկային բարեփոխումների ուղղությամբ` քվեարկելով կորպորացիաների եւ անհատների հարկերի կրճատման համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ձայները բաշխվել են հիմնականում կուսակցական հատկանիշների հիման վրա: Օրինագծի օգտին քվեարկել է 227 կոնգրեսական, դեմ `205:

Այժմ հարկային բարեփոխումների վերաբերյալ բանավեճը տեղափոխվում է Սենատ, որտեղ մշակվել է հարկային օրենսդրության բարեփոխման այլ ծրագիր: