Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան նախագահի պաշտոնը կզբաղեցնի արդեն չորեքշաբթի, հայտնում է News Day պարբերականը:

«Ես ցանկանում եմ Զիմբաբվեի ժողովրդին շնորհավորել այս պատմական պահին հասնելու համար: Մենք միասին կապահովենք մեր ժողովրդավարության կոնսոլիդացիային անցումը եւ բոլոր զիմբաբվեցիներին նոր կյանք սկսելու հնարավորություն կտանք, ինչպես նաեւ խաղաղության ու միասնության զարգացման նոր մեկնարկը կտանք»,- պարբերականի հետ զրույցում ասել է  Մնանգագվան:

«Երբ տուն վերադառնամ, անհամբերությամբ սպասում եմ, երբ Զիմբաբվեի ժողովուրդ, մենք ձեզ հետ միասին կսկսենք լուծել քաղաքական եւ տնտեսական խնդիրները, որոնք կանգնած են մեր սիրելի երկրի առջեւ»,- հավելել է նա:

Մնանգագվան երեքշաբթի հայտարարել էր, որ երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ քննարկել է երկրի ներկայիս քաղաքական իրավիճակը եւ հայտնել է, որ հայրենիք կվերադառնա, եթե իր անվտանգոթյունը երաշխավորվի: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մնանգագվան ստիպված էր երկիրից հեռանալ սպառնալիքների պատճառով:

Զիմբաբվեի խորհրդարանը Մուգաբեի իմփիչմենթի որոշում էր կայացրել՝ նրան մոտ 24 ժամ տրամադրելով լիազորությունները վայր դնելու համար: Այնուհետեւ երկրի իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» (ZANU-PF)  կուսակցությունը որոշում էր ընդունել խորհրդարանում ինփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին այն բանից հետո, երբ Մուգաբեն հրաժարվել է կամավոր հրաժարական տալ: