Հայաստանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի նպատակն է այս բնագավառում ընդգրկված միջազգային լավագույն մասնագետների եւ գինեգործների ներգրավումը ոլորտի բոլոր խնդիրների համատեղ քննարկմանը եւ լուծմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացվող «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ այս համաժողովը թույլ կտա Հայաստանը ներկայացնել որպես գինեգործական երկիր: Համաժողովի անցկացման շրջանում այցելություններ կկազմակերպվեն տարբեր գինու գործարաններ, հին քարանձավներ, ցուցադրված է ամենահին գինեգործական գործարանը: Հայաստան են հրավիրվել տարբեր երկրներից 30 միջազգային փորձագետներ եւ մասնագետներ: