«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր՝ նոյեմբերի 23–ին, բողոքի ակցիա է արել կառավարության մոտ ընդդեմ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքում կատարված փոփոխոթյունների:
Նշենք, որ նախորդ նիստում գործադիրը հավանության էր արժանացրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անհամաձայնությունն է հայտնել այս նախագծի կոնցեպտուալ փոփոխության վերաբերյալ եւ վերլուծության փաթեթն այսօր հանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանին։



























