Իրաքի կառավարական զորքերը սկսել են «Իսլամական պետության» մնացած զինյալներին Սիրիայի սահմանին գտնվող անապատի դիրքերից հեռացնելու գործողություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքի բանակն ու շիիթական Ժողովրդական համակարգման ուժերը մասնակցում են սահմանամերձ գոտիներում թաքնված զինյալների դուրսբերման արշավին:

Reuters-ը, ԱՄՆ բանակի գնդապետ Սալահ Քարիմին վկայակոչելով, հարղորդում է, որ գործողոության նպատակն է խանագարել զինյալներին անապատում թաքնվել՝ այն որպես հետագա հարձակումների համար հենակետ օգտագործելով: