Երեւանում անհետ կորածների հուշարձան կտեղադրվի: Ապագա հուշարձանի նախագծի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին`Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանյան պատվիրակության գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում: Հուշարձանի ստեղծման նախաձեռնողը ԿԽՄԿ-ն է:

Հուշարձանը նախատեսվում է տեղադրվել Նոր Նորքի տարածքում գտնվող այգում: Նախագծի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը:

Հուշարձանը բաղկացած կլինի գագաթներից եւ զանգերից, առաջինը` որպես պատերազմի սարսափների խորհրդանիշ, մյուսները`որպես հիշատակի խորհրդանիշներ:

Սակայն հուշարձանի գլխավոր տարրը կլինի սպիտակ ֆոնի վրա ընկնող ստվերը. որոշակի լուսավորության ժամանակ տղամարդու ստվեր է հայտնվում: