Menu.am սննդի առաքման ծառայությունն իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, մեղմ ասած, արտասովոր ակցիայի մասին, որն անցկացվում է «Սեւ Ուրբաթի» շրջանակներում:
Ընկերությունն առաջարկում է գնել ԲՈՆՈՒՍՆԵՐ 50% ԶԵՂՉՈՎ:
Menu.am հաճախորդները կարող են գնել 100.000 դրամին համարժեք բոնուսներ ընդամենը 50.000 դրամով եւ 40.000 դրամին համարժեք բոնուսներ ընդամենը 25.000 դրամով: Վաճառքի է հանված ընդամենը 100 միավոր յուրաքանչյուր առաջարկից:
«Մենք առաջին անգամ ենք միացել Սեւ Ուրբաթին եւ որոշել ենք չսահմանափակել մեր հաճախորդներին կոնկրետ ապրանքների գնմամբ, այլ ընտրելու ազատություն տալ, ինչի պատճառով էլ ակցիան այսքան արտասովոր է ստացվել: Այս առաջարկն առավել արդիական է բոլոր նրանց համար, ովքեր մոտ ժամանակներում կարեւոր միջոցառումներ ունեն: Սա լավ առիթ է չպատրաստելու եւ միեւնույն ժամանակ մինչեւ 50% խնայողությամբ շքեղ սեղան գցելու համար», - նշել է իր Ֆեյսբուքյան էջում Menu.am-ի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը: «Զեղչով ձեռք բերված բոնուսները կարելի է օգտագործել սկսած ս.թ. նոյեմբերի 27-ից, իսկ դրանց վավերականության ժամկետն է 1 տարի», - հավելել է նա:




























