Շվեդիայի լյութերական եկեղեցին հոգեւորականությանը Աստծո հետ շփվելու ժամանակ գենդերային չեզոք լեզու է կոչ արել օգտագործել: Մասնավորապես հոգեւորականներին առաջարկվում է զերծ մնալ «Տեր» (Lord) եւ «նա» բառերից:

The Guardian-ը գրում է, որ, ավելի նախընտրելի տարբերակ է «Աստված» բառը:

Հանձնարարականն ընդունվել է նոյմբերի 23-ին եւ ուժի մեջ կմտնի 2018-ի մայիսի 20-ից:

 Եկեղեցու որոշումը քննադատության է արժանացել:

Լունդի համալսարանի աստվածաբանության դոցենտ Քրիստեր Փալմբլադը Kristeligt Dagblad-ին հայտնել է, որ այն կործանում է Սուրբ Երրորդության մասին ուսմունքը եւ Շվեդիայի եկեղեցու հեղինակոթյունն այլ քրիստոնեական եկեղեցիների շրջանում: