Չինաստանի Սիչան Տիեզերական արձակումների կենտրոնը նոյեմբերի 25-ին ուղեծիր է դուրս բերել դիստանցիոն զոնդավորման 3 արբանյակ: Այս մասին հայտնում է China Daily-ն:

Արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով 02:10-ին տանող հրթիռ «Չանժեն-2С»-ի միջոցով: Տիեզերական 3 սարքը հաջողությամբ դուրս են բերվել հանձնարարված դիրքեր եւ առաջիկայում կսկսեն մի շարք գիտական փորձերի կատարումը, մասնավորապես՝ էլեկտրամագնիսական զոնդավորման ոլորտում:

Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը: Բացի օդերեւութաբանական արբանյակներից եւ հատուկ սարքերից, Չինաստանը  տեխնոլոգիաներ է մշակել աստղակերպերի եւ Մարսի հետազոտության համար, որոնց ինտենսիվ հետազոտությունը մտադիր է սկսել 2020-2025 թվականներին: