Երկու տղամարդ 5 օր արգելափակված են մնացել Ավստրալիայի խուլ հատվածներից մեկում: Նրանք ստիպված են եղել այդքան ժամանակ ապրել սեփական խարխուլ տրանսպորտային միջոցի տանիքին՝ փրկվելով մակընթացությունից եւ կոկորդիլոսներից:
19-ամյա Չարլի Ուիլյամսն ու 37-ամյա Բո Բրայս-Մորիսը շան հետ միասին գնացել էին ձկնորսության, երբ նրանք մեքենան Դամպիեր թերակղզում 5 օր արգելափակվել է ջրի մեջ: Այդ տարածքին բնորոշ են ուժեղ մակընթացությունները, հաղորդում է BBC-ն:
Փրկարարները տղամարդկանց գտել են միայն անցած երեքշաբթի. «Նրանք շատ հյուծված էին, թույլ, բարձր ջերմություն ունեին», - պատմել է փրկարար գործողության համակարգող, ոստիկանության սերժանտ Մարկ Բալֆուրը:
Տղամարդիկ իրենց հետ ջուր ու ուտելիք են ունեցել, բայց դրանք շատ արագ վերջացել են:
Այդ ողջ ընթացում նրանք տեսանկարահանել են իրենց «արկածները»:




























