Հայաստանի ու Եվրամիության միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրումից հետո ԱԻՄ առաջնորդը կկատարի իր խոստումը եւ 6 ամիս չի շփվի լրագրողների հետ: NEWS.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ այսպիսով, ինքն իրեն պատժում է եւ 6 ամսով դադարեցնում լրագրողների հետ շփումը: Ինչո՞ւ է պատժի այս ձեւն ընտրել. Պարույր Հայրիկյանը նշեց, որ պարզապես ինքն իրեն խոստացել էր եւ պետք է կատարի խոստումը:
«Չէի հավատում, որ կստորագրվի համաձայնագիրը, խոստացել եմ ու պիտի կատարեմ, այս շփումը 6 ամիսների ընթացքում իմ վերջին շփումը կլինի լրագրողների հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Եվրամիությունը նոյեմբերի 24-ին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում:



























