Հայաստանի տնտեսության վիճակի մասին տվյալները, որոնք կառավարությունը ներկայացրեց նոյեմբերի 24-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բավականին հուսադրող էին: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ 9 ամիսների եկամուտները պետք է կազմեին 863,5 մլրդ դրամ, սակայն կազմել են 861,7 մլրդ դրամ:
«Ինչ վերաբերում է հարկային մուտքերին, ապա պատկերն ավելի դրական է: Հարկերից եկամուտները պետք է կազմեին 827 մլրդ դրամ, իսկ հավաքվել է 830 մլրդ դրամ: Այսինքն՝ 0,4 տոկոսով աճ է եղել»,- նշեց Մինասյանը:




























