Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նոյեմբերի 25-ին հրապարակել է Սինայի թերակղզու մզկիթներից մեկում իրագործված ահաբեկչության զոհերի նոր թիվը՝ հայտարարելով, որ զոհերի թիվը հասել է մինչեւ 305-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ահաբեկիչներն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթում ռումբ էին պայթեցրել, որից հետո գնդակահարել էին մզկթից խուճապահար փախչող աղոթողներին եւ կրակել մոտեցող շտապ օգնության մեքենաների վրա:
Դրանից հետո Եգիպտոսի ուժայինները Սինայի հյուսիսում ահաբեկչական կազմավորումներին ոչնչացնելու գործողություն են իրականացրել՝ անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ:
Եգիպտոսում ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 235-ի (ֆոտո)



























