Վրաստանի իշխանությունները նոյեմբերի 27-ը սգո օր են հայտարարել Բաթումի հյուրանոցում բռնկված հրդեհի կապակցությամբ։ Հրդեհից զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 24-ին։ Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ հրդեհը սկսվել էր սպա կենտրոնից, որտեղ գտնվում էին «Միս Վրաստան» մրցույթի մասնակիցները։ Նրանց տարհանել են, մասնակիցները չեն տուժել։ ՆԳՆ տվյալներով՝ դատախազությունը հետաքննություն է սկսել։ Նախնական վարկածի համաձայն՝ մարդկանց մահանալու հիմնական պատճառը եղել է անվտանգության նորմերը չպահպանելը։ Շենքը վթարային ելք չի ունեցել։