Նոյեմբերի 25-ին գերմանական Հեմերի (Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիայ դաշնային հող) ոստիկանական բաժանմունքում մարդիկ են տարհանվել դեռեւս անհայտ պարունակությամբ նամակի պատճառով, հաղորդում է Bild-ը:
Ըստ պարբերականի՝ ծրարի բացումից հետո, հինգ մարդ, այդ թվում` երեք իրավապահ մարմինների աշխատակիցներ, սրտխառնոց եւ գլխապտույտ են զգացել:
Նամակը, որն ուղարկվել էր Աֆղանստանից, բաժանմունք մի կին էր բերել: Նա հավաստիացրել էր, որ այդ երկրում չունի ծանոթ կամ հարազատ:
Ներկայումս փորձագետները ստուգում են նամակի պարունակությունը: Թե ինչ նյութի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ:




























