Իսլամաբադում նոյեմբերի 25-ին իրավապահ մարմինների եւ կրոնական շարժման ակտիվիստների միջեւ բախումներից զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, հայտնում է DW-ն։

Պակիստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ անկարգությունների ճնշման համար գործի է դրվել բանակը։

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հակասությունները սրվել էին այն բանից հետո, երբ ուժայինները փորձել էին ցրել «Թեհրիկ է Լաբաիկ» կրոնական շարժման ակտիվիստների վրանային ճամբարը։ Նրանք ավելի քան 2 շաբաթ արգելափակել էին բանուկ ավտոմայրուղիներից մեկը։

Ցուցարարները դեմ են ընտրություններում թեկնածուների երդման տեքստում  կատարվող փոփոխություններին։