Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը երկրի բյուջեից 420 մլն եվրո կհատկացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի եւ գենդերային հավասարության համար։ Այս մասին Մակրոնը հայտնել է իր Թվիթերում։
«Միջնախարարական բյուջեն, որն ուղղված է տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության զարգացմանը, 2018 թվականին կընդլայնվի եւ կկազմի 420 եվրո»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Le Point թերթի տեղեկություններով՝ 2016-ին Ֆրանսիայում 225 հազար կին ընտանեկան բռնության զոհ է դարձել։
Փարիզում կանանց նկատմամբ բռնության դեմ ցույց է ընթացել
Le budget interministériel dédié à l’égalité entre les femmes et les hommes est en augmentation et atteindra plus de 420M€ dès 2018. pic.twitter.com/3DEtsNNkiq
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) November 25, 2017




























