Փարիզում կանանց նկատմամբ բռնության դեմ ցույց է ընթացել, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Ֆեմինիստական կազմակերպությունների մոտ հազար ներկայացուցիչներ եւ հասարակ ֆրանսուհիներ փողոց են դուրս եկել Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ։ Ցուցարարները՝ սեւ հագած, բարձրացրել են տղամարդկանց ձեռքով 2017-ին սպանված ֆրանսուհիների լուսանկարները եւ վանկարկել․ «Միշտ եւ ամենուր բռնության դեմ»։ Ակցիայի մասնակիցների թվում են եղել նաեւ Femen-ի ակտիվիստները։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ներկայացրել էր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի պլանը եւ հայտարարել, որ իր նախագահության նպատակն է համարում գենդերային հավասարության համար ու կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության դեմ պայքարը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի Ֆրանսիայում ամուսինների ձեռքով սպանվել է 125 կին։



























